Երեւանը, Անկարան եւ Բաքուն պետք է օգտագործեն պատմական հնարավորությունը հարաբերությունները կարգավորելու համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը դեռեւս շարունակվում է: Չնայած նրան, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն արվել էր Ադրբեջանի Մելի-Մեջլիսում, այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ գործընթացը կարող էր բարդանալ, այնուամենայնիվ, կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները: Այդ մասին գրում է թուրքական Today's Zaman թերթը «Հարաբերությունների կարգավորում եւ խաղաղություն Հարավային Կովկասում. Նախկինի նման հնարավո՞ր է արդյոք» խորագրով հոդվածում:



«Այդ գործընթացը երբեք չի եղել պարզ եւ անկեղծ: Կասկած չկա, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը դրական ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք միաժամանակ ե'ւ հայ-թուրքական հարաբերությունների լավացման, ե'ւ ԼՀ հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Այդ երկու հարցերն անհրաժեշտ է դիտարկել որպես զուգահեռ ընթացող գործընթացներ, որոնք ամրապնդում են միմյանց»,- գրում է հոդվածի հեղինակ Սուատ Կինիկլիօղլուն: Ինչպես գրում է թուրք հրապարակախոսը, գոյություն ունի պատմական հնարավորություն, եւ կողմերն ամեն ինչ պետք է անեն, որ այդ հնարավորությունը դառնա իրականություն: «Կովկասում հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին եւ Թուրքիային, այլ նաեւ տարածաշրջանի երեք երկրներին: ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված ե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողականություն ցուցաբերել այս երկու նուրբ հարցերի լուծման մեջ: Բացի դրանից, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պետք է համապատասխան ճնշում գործադրեն կողմերի վրա»,- նշում է հեղինակը: Նրա կարծիքով, առաջիկա շաբաթները վճռորոշ դեր կխաղան նրանում,թե ինչպես են զարգանալու այդ երկու գործընթացները: «Այդ հարցերում Թուրքիան, որպես տարածաշրջանի խաղացող, որի վրա սեւեռված են բոլոր հայացքները, իր վրա պատասխանատվության մեծ բեռ է կրում: Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է դիտարկեն այդ հարցերը որպես տանուլ չտվող իրավիճակ»,- գրում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---