Հայաստանը շահագրգռված է հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման հարցում25 մայիսի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը:Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Հոուգը անդրադարձան նաեւ մի շարք տարածաշրջնային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |