Ուկրաինայում կեղծում են հայկական պատմությունը

PanARMENIAN.Net - 2008թ. Կիեւում լույս է տեսել Վ.Յու.Բոգդանովիչի, Ա.Յա. Մանաչինսկու «լայն լսարանի համար» նախատեսված «Հակամարտությունները եւ պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը: Հայրենական վայ-հետազոտողները, լուրջ աշխատության են ձեռնամուխ եղել` հակամարտությունների ուսումնասիրությանը: «Ղարաբաղյան հակամարտություն» բաժնում այնպիսի բաներ են շարադրված, որ ուղղակի զարմանում ես, թե ով է այդ զառանցանքի հեղինակը: Ըստ էության, պատմական ակնարկում գրված է հետեւյալը. «Պատմությունից հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը մտավ Ռուսաստանի կազմի մեջ 1813թ., որպես Ղարաբաղյան խանության մի մաս, որ կառավարվում էր ադրբեջանցու կողմից (խան Իբրահիմ Հալիլ) եւ բնակեցված էր ադրբեջանցիներով: Ըստ պետխորհրդական Մոգիլեւսկու ու գնդապետ Երմոլովի «Ղարաբաղի գավառի նկարագրության» (1823թ.), հայերը կազմել են գավառի բնակչության մեկ քառորդը կամ մեկ երրորդը, իսկ ներկայիս հայ մեծամասնությունը հերթական ռուս-պարսկական պատերազմի հետեւանքով Պարսկաստանից Ղարաբաղ վերաբնակեցված հայերն են: Ղարաբաղի խանությունը միշտ եղել է ադրբեջանական եւ վասալային կախվածություն է ունեցել պարսիկներից, իսկ 1805թ. հետո ռուս տոհմերից: Իս հայերը սկսեցին տեղափոխվել Ղարաբաղ Իրանից ռուս-իրանական պատերազմից եւ 1813թ. Գյուլիստանի եւ 1828թ. Թուրքմանչայի խաղաղ պայմանագրերի կնքումից» հետո: Այդ մասին գրում է ANALITIKA.at.ru տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Դավթյանը:



«Հենց սկզբից պարոններին վերադարձնենք պատմության իրականություն, վարպետության դաս տանք, որն ուղղակի անհրաժեշտ է , քանի որ ակնհայտ է, որ նման բան գրողները կամ բաց են թողել պատմության դասախոսությունները, կամ ընդհանրապես պատմություն չեն սովորել: Նշենք, որ Արցախը (Ղարաբաղ) Հայկական թագավորության մաս է կազմել դարեր շարունակ: Բագրատունիների կողմից Հայոց պետականության վերականգնման շրջանում պատմական Արցախ գավառում ձեւավորվել է Խաչենի իշխանությունն, որը մտնում էր Հայոց պետության կազմի մեջ, իսկ հյուսիսում գոյություն ուներ Փարիսոսի հայկական իշխանությունը: Աստիճանաբար Արցախը հայկական պատմագրության մեջ նույնացվում է Խաչենի իշխանության հետ, քանի որ Արցախի մեծ մասը Խաչենի կազմում էր: Հետագայում իշխանությունը կիսվեց Վերին եւ Ստորին Խաչենի իշխանությունների, որոնք կառավարում էին Դոփյանների ու Հասարն-Ջալալյանների տոհմերը: Սա անհերքելի պատմական փաստ է, ինչի մասին վկայում են 13թ. պարսկական, արաբական քրոնիկոնները, պատմելով հայկական իշխանության մասին, հայտնի է նաեւ որ քաղաքական եւ տնտեսական կապեր են եղել Խաչենի ու Կիլիկյան Հայաստանի միջեւ: Չնայած թրքերի ներխուժումներին ու բազմաթիվ պատերամներին, Ղարաբաղը մնում էր կիսաանկախ: Պարսկաստանի Շահ-Աբաս Առաջինը 1603թ. մելիքների տիտղոս շնորհեց Արցախի հայ իշխաններին, այդպիսով ամրագրելով նրանց իրավունքները: Մեկ այլ պարսիկ արքա` Նադիր շահը (1736-1747թթ.) ի նշան երախտագիտության Թուրքիայի դեմ պատերազմներին մասնակցելու համար, Ջրաբերդի մելիք Իսրայելին սուլթանի տիտղոս շնորհեց, իսկ Դիզակի մելիք Ավանին` խանի տիտղոս եւՀամսայի մելիքությունների ավագ մելիքի եւ իր «հոգեւոր հոր» տիտղոսները (Համսան հայկական հինգ իշխանությունների միությունն էր); Նադիր շահի մահից հետո, Կովկասի թաթարների (կամ Կովկասի մահմեդականների) ցեղերից մեկի առաջնորդ Պանախն իրեն հռչակեց Ղարաբաղի խան եւ հաստատվեց այդ տիտղոսում Պարսկաստանի նոր տիրապետ` Ադիլ շահի կողմից: Արդարացի լինելու համար անհրաժեշտ է նշել, որ Պանախ-Ալի խանն ենթարկեց իրեն Համսայի մելիքներին: Պանախի որդի Իբրահիմ-Հալիլը 1785թ. հրավիրեց իր մոտ եւ ձերբակալեց երեք մելիքներին: Պետք է ասել, որ Իբրահիմ խանը կարողացավ բավականին ուժեղ կիսաանկախ պետություն ստեղծել: Սակայն այդ քաղաքական փոփոխությունն առանձնապես չանդրադարձավ հայ մելիքների (իշխանների) ինքնիշխան իրավունքների վրա: Այնուհետեւ միայն փաստեր` 1799թ. 5 հայկական մելիքությունները ճանաչեցին ռուսական կայսրության իշխանությունը, իսկ իրենց ինքնիշխան իրավունքների օրինական կարգավիճակը հաստատեց կայսր Պավել Առաջինը հատուկ հրովարտակով: Ավելին, Ղարաբաղի-Հայաստանի հայ մելիքների ինքնիշխան կարգավիճակը ճանաչում էին նաեւ եվրապական պետությունները: Այդպես Փֆալցի կյուրֆյուրստ Իոանն Վիլհելմը, Ավստրիայի մենապետն ու այլ եվրոպական թագավորներ հայ մելիքների հետ իրենց նամակագրության մեջ ճանաչում էին նրանց որպես Principes et Primores, Magistratus Armeniae, Principaux et Magistrats, ռուսերեն փաստաթղթերում` իշխաններ: Պարզաբանում մտցնենք Ղարաբաղի խան Իբրահիմ Հալիլի հարցում, որը 1805թ. ստիպված եղավ ենթարկվել Ռուսաստանին եւ որին ժամանակակից ադրբեջանցիներն ու անգետիկները ներկայացնում են որպես ադրբեջանցի կառավարչի: Առաջին հերթին, խանը դե-յուրե Պարսկաստանի շահի պաշտոնյան էր, երկրորդը, ադրբեջանցի հասկացություն, որպես էթնիկ տերմին գոյություն չի ունեցել եւ առաջացել է միայն խորհրդային ժամանակ»,-ասվում է հոդվածում:



Ղարաբաղի գավառում հայերի թվաքանակի մասին միֆի ստեղծման վերաբերյալ: Պետք է ասել, որ զեղծարարության հեղինակները միտումնավոր չեն պարզաբանել, որ Ղարաբաղի գավառի լեռնային մասում, այսինքն ժամանակակից Լեռնային Ղարաբաղի` Համսայի մելիքությունների տարածքում հայերը միշտ մեծամասնություն են կազմել` 30,850 մարդ, կամ բնակչության 84,6 տոկոսը: Մահմեդականները, այսինքն քրդերն ու թաթարները, ինչպես նախկինում կոչում էին ադրբեջանցիներին, կազմում էին 5, 370 մարդ կամ 14,7 տոկոսը: Շարունակելով իրենց զառանցանքը, «կեղծ գիտնականները» գրում են. «1920թ. Կրեմլի հայ կոմիսարները Ստալինի միջոցով ցանկանում էին անջատել Ադրբեջանից ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Նախիջեւանն ու Գյոկչա-Զանգեզուրը (ադրբեջանցիները Գոյկչա են անվանում Սեւանը): Հաջողվեց խլել միայն Գոյկչա-Զանգեզուրը»: Այս դեպքում «իմաստուններն» ուղղակի իրենք իրենց են գերազանցել, ամեն ինչ գլխիվայր շրջելով, փոխելով ժողովրդների եւ գործող անձանց տեղերը: Զուտ հայկական տեղանունների մեկնաբանության փորձը, հետագայում աշխատությունում հանդիպող ադրբեջանական անվանումներով, ուղղակի սրբապղծություն է եւ բարոյական հանցագործություն: Այս պատմության մեջ ամենսարսափելին այն է, որ այն լույս է տեսել մեծ տպաքանակով, տարածվել է բոլոր գրադարններին եւ հասանելի է ուսանողներին, ինչը փաստորեն նպաստում է մի աշխարհայացքի ձեւավորման, որը հենվում է կեղծ հիմքերի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---