9 կառույց, այդ թվում 2 տուն Բաղրամյան պողոտայում, հուշարձանի կարգավիճակ կստանա![]() 6 մարտի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովն ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկել է պատմամշակութային կարևոր նշանակություն ունեցող որոշ օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձաններ են ճանաչվել հետևյալ կառույցները՝
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել՝
Միաժամանակ քննարկվել են նաև մի շարք հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, այդ թվում՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտի (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ, երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ․ Սարգիս մատուռի (19-րդ դ․), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցու (13-14-րդ դդ․) և ևս 22 նորահայտ հուշարձանների պահպանության ապահովման հարցերը։ Հաստատված նախագծերը, ըստ սահմանված ընթացակարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարներին և համապատասխան պետական մարմիններին՝ համաձայնեցման, որից հետո վերջնական որոշումը կկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |