Իսպանական երեք ակումբ հետաքրքրված է Տիկնիզյանով

Իսպանական երեք ակումբ հետաքրքրված է Տիկնիզյանով

PanARMENIAN.Net - Մի շարք իսպանական ակումբների սկաուտներ ներկա են գտնվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպմանը, որտեղ Հայաստանի և Վրաստանի հավաքականները մրցել են միմյանց դեմ։ Նրանք հետևել են Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի խաղին, հայտնում է Metaratings–ը։

Խոսքը «Բետիսի», «Սևիլիայի» և «Լեգանեսի» սկաուտների մասին է։

Մարտի 20-ին կայացած փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտություն է կրել Վրաստանից։ Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ լինելով մեկնարկային կազմում։

Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել են, որ Տիկնիզյանի խաղին տարբեր ժամանակահատվածներում հետևել են «Սևիլիան», «Լեգանեսը» և «Ժիրոնան»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---