14 երկիր չհասավ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչին

PanARMENIAN.Net - 14 հավաքականներ չհասան բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչին, որն առաջին անգամ անցնում է Երեւանում` մայիսի 23-30-ը:



Մրցաշարից դուրս մնացած առաջին թիմը Անգլիայի հավաքականն էր, որի միակ ներկայացուցիչ Չարլի Էդվարդսը (46կգք/կ) առաջին իսկ մենամարտում տանուլ տվեց հայ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանին:



Մեկական բռնցքամարտիկի էին հայտագրել նաեւ Սերբիան, Չերնոգորիան, Թայլանդն ու Տաջիկստանը, որոնիցի միայն Չերնոգորիային հաջողվեց հասնել քառորդ եզրափակիչ:



Եզրափակչի մեկ ութերորդում իրենց ելույթներն ավարտեցին նաեւ Ալժիրի (2 բռնցքամարտիկ), Խորվաթիայի (6), Դոմինիկյան Հանրապետության (3), Հունաստանի (3), Իրանի (3), Ղրղզստանի (3), Լատվիայի (4), Մարոկկոյի (4), Պուերտո Ռիկոյի (5) եւ Շվեդիայի (2) հավաքականները:



Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցում են 42 երկրների հավաքականներ, ինչը ռեկորդային է այս մրցաշարի պատմության համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---