Մոսկվայում կընթանա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ27 մայիսի 2009 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 3-ին Մոսկվայում: Օրակարգի նախագծում ընդգրկված է շուրջ քսան հարց: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումների իրականացման ընթացքը եւ կքննարկեն դրանց կազմավորման եւ կիրառման համար նախապատրաստված նորմատիվային իրավական հիմքը:Նիստում նաեւ ծրագրվում է քննարկել մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության ծրագրի միջոցառումների կատարման ընթացքին մասին պաշտպանության նախարարների խորհրդի նախագահի զեկույցը եւ հետագա հեռանկարները, հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների մասին, այդ համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին համաձայնագրերի նախագծերը եւ այլն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |