Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ առաջատարների թվում է![]() 2 ապրիլի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ընթացիկ առաջնությունում: Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տոնել 19-ամյա լեհ շախմատիստ Մարտինա Վիկարի նկատմամբ: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը։ Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը: Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 15 առաջատարների շարքում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |