Հայաստանի ԿԲ նախագահը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա27 մայիսի 2009 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին:Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Տնտեսության եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները», «Ակտիվների հետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից» եւ «Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում»: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, նիստին ելույթ են ունենալու ԱՄՀ տնօրեն կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |