Օվերչուկ․ ԵԱՏՄ-ին կարող են միանալ ԱՄԷ-ն և Ինդոնեզիան

Օվերչուկ․ ԵԱՏՄ-ին կարող են միանալ ԱՄԷ-ն և Ինդոնեզիան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը շարունակաբար ամրապնդել է իր գրավչությունը արտասահմանյան պետությունների համար։ Իրանում, Վիետնամում և Սերբիայում արդեն գործում են ազատ առևտրի գոտիներ, իսկ առաջիկայում նմանատիպ համաձայնագրեր կարող են ստորագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ։ Օվերչուկն այդ մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ 2024–ին Ադրբեջանը ևս զգալիորեն ավելացրել է ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ հետ՝ ավելի քան 14 տոկոսով, գրում է «Վեստի Կավկազա»–ն։

Ռուսաստանի հետ Ադրբեջանի երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել 4.7 միլիարդ դոլարի, Ադրբեջան-Բելառուս առևտուրը կազմել է 506 միլիոն դոլար, Ադրբեջան-Ղազախստան՝ 470 միլիոն, իսկ Ադրբեջան-Ղրղզստան՝ 40 միլիոն դոլար։

«Այսօր տեղի ունեցող գործընթացները, անկասկած, կխթանեն ԵԱՏՄ-ի նկատմամբ հետաքրքրության աճը… Այսօր ԵԱՏՄ-ն ընդգրկում է մոտ 190 միլիոն մարդ, ևս 85 միլիոնը՝ Իրանն է, իսկ Վիետնամը՝ մոտ 100-110 միլիոն» – ասել է Ալեքսեյ Օվերչուկը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---