Թուրքիայում անվստահության ստորագրահավաք է մեկնարկել ընդդեմ Էրդողանի

Թուրքիայում անվստահության ստորագրահավաք է մեկնարկել ընդդեմ Էրդողանի

PanARMENIAN.Net - Թուրքիայում ընդդիմադիր ուժերը նախաձեռնել են լայնածավալ ստորագրահավաք՝ հայտարարելով անվստահություն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նախաձեռնության նպատակն է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։ Այդ մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Օզգյուր Օզելը՝ նշելով, որ սկսած շաբաթվա սկզբից ստորագրահավաքը տեղի կունենա ամբողջ երկրում՝ բոլոր տներում և բոլոր փողոցներում, հայտնում է «Վեստի Կավկազան»։

«Իսկապես երկուշաբթի օրվանից մենք սկսում ենք ստորագրահավաքը մեր երկրի բոլոր տներում, բոլոր փողոցներում՝ Էրդողանին ցույց տալու համար անվստահության ամենամասշտաբային դիրքորոշումը»,-ասել է նա։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ ընդդիմությունն ուզում է հնարավորինս շուտ ընտրություններ՝ պատրաստ լինելով դրանց արդեն այս տարվա ամռանը։

«Մենք արդեն պատրաստ ենք (արտահերթ – խմբգր. ) ընտրություններին հունիսին։ Չես հասցնում հունիսին՝ պատրաստ ենք նաև նոյեմբերի առաջին կեսին։ Դուրս եկ ու մրցիր մեր թեկնածուի հետ»,–ասել է նա։

Ավելի վաղ ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Մի քանի օր անց նրան կալանավորեցին։ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---