Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին![]() 15 ապրիլի 2025 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր կարիերայի հնարավոր ավարտի մասին հարցին։ «Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում: Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- ասել է Մխիթարյանի Football-Italia-ն: Մխիթարյանի խոսքով, 3-4 օրը մեկ խաղալն ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը, գրում է Արմենպրեսը։ «Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում Միլանի «Ինտերն» ապրիլի 16-ին հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիային»՝ նախորդ խաղում արձանագրած 2:1 հաշվով հաղթանակից հետո։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |