Տիկնիզյան. Հիմա «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի մասին չեմ մտածում, կարևորը խաղաշրջանի ավարտն է![]() 16 ապրիլի 2025 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ հիմա չի մտածում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ կենտրոնացած է խաղաշրջանի ավարտի վրա։ «Այդ մասին պետք է իմ գործակալին հարցնել»,- ասել է նա, հայտնում է Sportbox.ru-ն։ Երբ հարց է հնչել, թե արդյոք ինքը ներգրավված չէ այդ գործընթացում, նա նշել է, որ ընդհանրապես չի մտածում դրա մասին։ «Ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածում: Ճիշտն ասած, հիմա դրա ժամանակը չէ։ Մրցաշրջանի կարևոր հատվածն է՝ ավարտը։ Պետք է ամեն մի խաղում ցուցադրեմ լավագույն որակներս»,- ասել է Տիկնիզյանը: Տիկնիզյանի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը: 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գնահատված տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |