Հայկական կազակները խղճում են Ադրբեջանում բնակվող կազակներին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կազակների ատամանի հարցազրույցից իմանալով ուղղափառ կազակ երիտասարդների համագումարին Ադրբեջանի պատվիրակության բացակայության մասին, որը տեղի էր ունենում ընթացիկ տարվա մայիսի 15-17-ը Վոլգոգրադում, մենք խղճացինք Ադրբեջանում բնակվող կազակներին»,- ասել է Հայկական կազակների միջազգային միավորման (ՀԿՄԿ) ատաման, կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանը: Նրա խոսքերով, ֆորումն անցկացվում է տարբեր երկրների կազակ երիտասարդության մերձեցման եւ ֆորումի մասնակից-երկրների երիտասարդ սերնդի միջեւ ընկերության եւ եղբայրության ամրապնդման համար, ինչի հետ կապված զարմանք է առաջացնում, որ նավթային դոլարներով հարուստ երկրում միջոցներ չեն գտնվել այդ գեղեցիկ, տոնական միջոցառմանը կազակների երեխաների մեկնումը վճարելու համար:



Սերգեյ Մադաթյանի խոսքերով, նման իրավիճակի համար երկու պատճառներ կան. առաջին` երկրի ղեկավարության մոտ տեղեկատվության բացակայություն իրենց տարածքում կազակների գոյության մասին, երկրորդ` ղեկավարությունը գիտի, որ իր երկրում կազակներ են բնակվում, եւ տեղի է ունենում այդ փաստի լիովին անտեսում:



«Երկու դեպքերում էլ գլխավոր մեղքը ադրբեջանական կազակների ատաման Վիկտոր Մերեշկինինն է, որը նյութական օգնության բացակայությունից բողոքելու փոխարեն, պետք է գործնական կապեր հաստատի պաշտոնյաների հետ եւ ակտիվ կերպով քարոզի կազակների ավանդույթները, որպեսզի ճանաչման եւ հարգանքի արժանանա թե' ղեկավարության, թե' ժողովրդի կողմից: Վերջ ի վերջո, ատաման Մերեշկինը կարող էր օգնության համար դիմել Հայաստանի կազակներին, անձանբ ինձ, քանի որ մենք ծանոթ ենք: Ես անպայման կօգնեի նրա պատվիրակությանը ուղեւորվել Վոլգոգրադ: Չէ որ կազակների մեջ փոխադարձ օգնությունը գլխավոր բազադարյա ավանդույթներից մեկն է»,- նշել է ՀԿՄԿ ատամանը:



Զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի եւ Հայաստանի կազակների դրության միջեւ` Սերգեյ Մադաթյանը նշեց, որ ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, հայկական ղեկավարությունը եւ բարեգործները խրախուսել են ՀԿՄԿ համագումարին պատվիրակության մասնակցությունը եւ հնարավորինս օգնել են : «Կուզեի Մերեշկինին խորհուրդ տալ սառեցնել իր թշնամանքը հարեւանների նկատմամբ, քանի որ դա նրա հեղինակությանը պատիվ չի բերում: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես մի քանի տարի առաջ Մերեշկինն արդարանում էր կազակների առաջ իր հակահայկական ելույթների համար` բացատրելով դրանք որպես ադրբեջանական լրագրողների թակարդներ: Արդեն այդ ժամանակ` 2007-ի դեկտեմբերի 17-ին, Մերեշկինն ուրիշ ատամանների ներկայությամբ գլխահակ կանգնած էր իմ առջեւ` ինչպես դպրոցական, եւ լսում էր իմ մեղադրանքները: Կարծում եմ, որ դրանից հետո Մերեշկինը, եթե սպայի պատիվը նրա համար թանկ է, պետք է կրակի իր վրա կամ պատասխան տա: Հասկանալի է, որ Մերեշկինի համար կազակությունը սեփական անձի համար բարիքներ ձեռք բերելու ճանապարհ է եւ երկրի խորհրդարան ընկնելու փորձ»:

Դրա հետ են կապված նրա բարձրաձայն արտահայտությունները, որոնց նվազագույն մասը նա չի կարող կատարել: Կարծում եմ, որ Ադրբեջանի կազակների շարքում կան մարդիկ, որոնց հետ կարելի է վարել կառուցողական երկխոսություն, բայց Մերեշկինը նրանց թվի մեջ չի մտնում»,- ընդգծել է կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանը, գրում է «Երկրամաս» թերթը:



Հայկական պատվիրակությունը 15 անձանց կազմով ՀԿՄԿ ատաման, կազակական գեներալ Սերգեյ Մադաթյանի գլխավորությամբ, մայիսի 15-17-ը Վոլգոգրադում մասնակցել է ուղղափառ կազակ երիտասարդության Երկրորդ համաշխարհային համագումար-փառատոնին: Առաջին անգամ պատմության մեջ հայ երեխաները ելույթ են ունեցել երիտասարդության ուղղափառ տոնի ժամանակ` ցույց տալով իրենց արվեստը երիտասարդական դիվանագիտության շրջանակներում, իսկ ՀՀ եւ Արցախի դրոշները բարձրացվել են Մամաեւյան բլուրի վրա 102 մետր բարձրությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---