Նյու-Յորքում տեղի կունենա Սբ. Վարդանի հայկական եկեղեցու բրոնզե դռների օծումը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Նյու-Յորքի Սբ. Վարդանի հայկական եկեղեցում տեղի կունենա նոր բրոնզե դռների օծման արարողությունը: Հանդիսավոր արարողության պատվին եկեղեցու առջեւ ելույթ կունենա «Շուշի» պարային համույթը:



Բրոնզե դռները նկարագրում են Հայաստանում քրիստոնեության ընդունման երեք տեսարան` Տրդատ Երրորդ թագավորի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերներով:



Եկեղեցու համար նոր դռների ստեղծման նախագիծը գոյություն ուներ արդեն 30 տարի, սակայն այն իրականացնել հաջողվել է միայն այժմ: Օծման արարողությունը կկատարի Ամերիկայի արեւելյան ափի հայկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---