ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պատրաստվում է ԼՂՀ մեկնել Հայաստանո՞վ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը ծրագրում են հունիսի կեսերին այցելել Հայաստան, իսկ հետո` ԼՂՀ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, դիվանագետները ԼՂՀ կմեկնեն Հայաստանով, այսինքն` պաշտոնական թույլտվություն ստանալով ԼՂՀ իշխանություններից: Ստեփանակերտում ծրագրվում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաեւ ուղեւորությունը Ամարաս եւ Շուշի: Ամենայն հավանականությամբ, Սմբատյանն ու Բյուլ-բյուլ օղլին մեքենայով կհատեն Ադրբեջանի հետ ԼՂՀ սահմանը եւ կշարունակեն ճանապարհը մինչեւ Բաքու:



2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-բյուլ օղլու նախաձեռնությամբ կայացավ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---