Բաքուն չի ստորագրի ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ խորհրդի «ճանապարհային քարտեզը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի ստորագրի ընդհանուր շուկայի մասին «ճանապարհային քարտեզն» այն պատճառով, որ երկիրը միասնական էներգետիկ շուկայի մասին ԱՊՀ համաձայնագրի մասնակից չէ: Այդ մասին հայտարարել է «Ազէներժի» ԲԸ-ի փոխնախագահ Մառլեն Ասկերովը ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի 35-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու ուրբաթ օրը Բաքվում:



«Ադրբեջանն այդ համաձայնագիրը կնքելու կարիք չունի, քանի որ երկիրն արդեն պատրաստ է այդպիսի շուկայի ստեղծմանը»,- ասել է Ասկերովը:



Էլեկտրաէներգետիկ խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է անցկացնել բնապահպանական մոնիտորինգ ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի ոլորտում 2008-ի համար:



2007-ին ճանապարհային քարտեզի իրագործման շրջակա միջավայրի մոնիտորինգին մասնակցել են խորհրդի 8 անդամ-երկրներ: Թուրքմենստանը, Վրաստանը եւ Հայաստանը հրաժարվել են մոնիտորինգին մասնակցությունից: Անցկացված մոնիտորինգի արդյունքներն արդեն փոխանցվել են «Եվրաէլեկտրիկին»,- հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---