Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հայտարարել է, որ Ստեփանակերտ այցելելու դեպքում, Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հերքում է այն հաղորդագրությունը, թե ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի հետ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Սկզբունքորեն մեր դիրքորոշումն այն, է, որ նման այցերն ու ժողովրդական դիվանագիտության այլ ձեւերը նպաստում են խաղաղ գործընթացին ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Այդ իմաստով, արդեն առաջին այցից հետո, մենք պարբերաբար քննարկել ենք երկրորդ ուղեւորության հնարավորությունը: Սակայն, կոնկրետ պայմանավորվածություններ ուղեւորության ձեւաչափի, կազմի, ժամկետների ու կազմակերպական հարցերի մասին դեռեւս չկան: Ինչ վերաբերում է երթուղուն, ապա ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ մեր այցը ղարաբաղյան տարածաշրջան Հայաստանի տարածքով, այն էլ «ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ» անհնարին է որպես այդպիսին: Եթե երկրորդ ուղեւորությունը կայանա, ապա այն կիրականացվի առաջին երթուղով եւ նույն պայմաններով: Այն է, ադրբեջանական պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով, իսկ հայկականը` Հայաստանի տարածքով...»,-հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, հաղորդում է Vesti.Az-ը:



Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ու Արմեն Սմբատյանը մտադիր են հունիսի կեսին այցելել Հայաստան, իսկ հետ ԼՂՀ: Դիվանագետները ԼՂՀ կմեկնեն Հայաստանի տարածքով, այսինք, ստանալով ԼՂՀ իշխանությունների պաշտոնական թույլտվությունը: Ստեփանակերտում նախատեսվում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելություններ Ամարաս ու Շուշի: Հավանաբար, Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին մեքենայով կհատեն ԼՂՀ սահմանը Ադրբեջանի հետ եւ կշարունակեն ուղեւորությունը դեպի Բաքու:



2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպանների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---