ՈՒԺԵՂ ՀՐԴԵՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՄԱԼԱԹԻԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում ուժեղ հրդեհի արդյունքում այրվել է տոնավաճառը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հրդեհը հաջողվել է տեղայնացնել ժամը 22.00-ին : Նախնական տվյալներով այրվել է մակերեսի մոտ հազար մետրը, որտեղ տեղադրված էին առեւտրի տաղավարները: Տոնավաճառում կան բաժիններ, որտեղ վաճառվում են ոսկյա իրեր, ինչպես նաեւ լաքեր եւ ներկեր, որտեղ եւ տեղի է ունեցել բռնկումը: Հենց քիմիկատների այրումով է բացատրվում թանձր սեւ ծուխը, որը վայրկենապես ծածկել էր տոնավաճառը եւ նրա սահմաններից հեռու երեւացող անտառը, ինչպես նաեւ այն, որ հրդեհը մոտ երկու ժամ չէր հաջողվում տեղայնացնել: Հագուստի բաժինները գործնականում չեն տուժել: Փոխարենը, գրեթե հիմնովին այրվել են թանկարժեք իրերի, լաքերի, կաշվի եւ տեխնիկայի բաժինները: Պատահարի վայրում աշխատել են 16 հրշեջ մեքենաներ: Նախնական տվյալներով հրդեհից աննշան այրվածքներ է ստացել մեկ հոգի: Եվս մեկի մոտ գրանցվել է թեթեւ շնչահեղձություն: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: Սակայն քննությունը արդեն տարվում է, եւ դեպքի վայրում են գտնվում դատախազության եւ Երեւանի ներքին գործերի քաղաքային վարչության աշխատակիցները:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---