31 մայիսի 2009 - 15:00 AMT
Թուրքիայում երկու մարդ հիվանդացել է A (H1N1) գրիպով
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Թուրքիայում A (H1N1) գրիպով հիվանդանալու երկու դեպք է գրանցվել: Հայտնի է, որ վտանգավոր հարուցիչը հայտնաբերվել է Նյու Յորքից վերադարձած ազգությամբ թուրք անձանց մոտ:

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ հիվանդները մեկուսացված են եւ բժիշկների հսկողության տակ են գտնվում: Նրանց վիճակը կայուն է, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նախկին այդ հիվանդությունը հայտնաբերվել էր Ստամբուլ ժամանած երկու ամերիկացիների մոտ: Ապաքինվելով նրանք մեկնել են:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ, տվյալներով, 53 երկրներում գրանցվել է խոզագրիօով վարակի շուրջ 15,5 հազար դեպք: Հարուցիչից մահացել է 99 մարդ, նրանցից 85-ը` Մեքսիկայում, եւ 11-ը` ԱՄՆ-ում: