Երևանում եվրոպական ֆիլմերի փառատոն է![]() 26 մայիսի 2025 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Կինոյի տանը մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 30-ը՝ հանդիսատեսին ներկայացնելով Եվրոպայի տարբեր երկրների ճանաչված կինոնկարներ։ Այս միջոցառումը դարձել է եվրոպական մշակույթին ծանոթանալու, հեղինակավոր կինեմատոգրաֆիական նմուշներ դիտելու և եվրոպական ստեղծագործական մտածողությունը գնահատելու կարևոր հարթակ։ Փառատոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պետությունն ակտիվորեն աշխատում է կինոոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ և կարևորել է ԵՄ-ի հետ իրականացվող համատեղ նախագծերը, մասնավորապես՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում։ Նա վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը այսպիսի նախաձեռնությունների խթանման ուղղությամբ և հույս հայտնել, որ ծրագրի մեդիաբաղադրիչի ներգրավումը կխթանի հայ արվեստագետների կապերն ու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը՝ մշակույթի ոլորտում ունեցած շարունակական և արդյունավետ աջակցության համար։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծելով փառատոնի կարևոր դերը որպես մշակութային դիվանագիտության հարթակ, որը խորացնում է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները։ «Կինոն համընդհանուր լեզու է, որն անցնում է սահմանները՝ կամուրջ դառնալով ազգերի, մշակույթների և սերունդների միջև։ Եվրոպական կինոն արտահայտում է մարդկության կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Հայկական կինոարվեստը նշանակալի ներդրում ունի եվրոպական բազմազան մշակութային ժառանգությունում»,- ասել է դեսպանը։ Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Կինոյի տան էկրաններին ցուցադրվում են «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը՝ բնօրինակ լեզվով և հայերեն ու անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է բոլորի համար։ Փառատոնը միավորում է պատմությունը, ժամանակակից խնդիրները և արվեստը՝ ներկայացված կինոյի լեզվով՝ հանդիսատեսին հրավիրելով հաղորդակցվելու եվրոպական արժեքների և մշակութային բազմազանության հետ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |