«Նոան» հետաքրքրվել է Սպերցյանով և Տիկնիզյանով

«Նոան» հետաքրքրվել է Սպերցյանով և Տիկնիզյանով

PanARMENIAN.Net - «Նոա» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հանդեպ՝ Չեմպիոնների լիգային նախորդող ժամանակահատվածում, գրում է Metaratings.ru-ն։

Հայկական ակումբը պաշտոնական առաջարկներ չի ներկայացրել ֆուտբոլիստներին, բանակցություններ են եղել նրանց ներկայացուցիչների հետ։ Եվ Սպերցյանը, և Տիկնիզյանը մերժել են առաջարկը:

«Նոան» դարձել է Հայաստանի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն և իրավունք է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 142 հանդիպում՝ դառնալով 43 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը 20 միլիոն եվրո է։

Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---