ԶԼՄ․ Տիկնիզյանը կտեղափոխվի «Ցրվենա Զվեզդա»![]() 3 հունիսի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվը» ընդունել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» առաջարկը՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Armsport-ը Metaratings-ի վրա հղումով։ Նշվում է, որ առաջարկը կազմում է 1․7 միլիոն եվրո, գումարած 300 հազար բոնուս Չեմպիոնների լիգա դուրս գալու համար։ Տիկնիզյանն ինքը համաձայնության է եկել Սերբիայի չեմպիոնների հետ իր անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Նաիրի պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ կկնքվի 3+1 սխեմայով։ «Ցրվենա Զվեզդան» հիմնադրվել է 1945 թվականին։ Բելգրադը ներկայացնող ակումբն ամենատիտղոսակիրն է Սերբիայում։ Ակումբը 24 անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (19 անգամ Հարավսլավիայի առաջին լիգայի, 5 անգամ՝ Հարավսլավիայի Միացյալ Հանրապետության առաջնության հաղթող), 11 անգամ դարձել է Սերբիայի Սուպերլիգայի չեմպիոն (գործող տիտղոսակիրն է), իսկ 1991 թվականին թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ հաղթելով «Մարսելին»։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |