Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Կոսովոյին![]() 7 հունիսի 2025 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա ընկերական հանդիպման ժամանակ 5։2 հաշվով զիջել է Կոսովոյի ընտրանուն։ Խաղի մեկնարկից ընդամենը 8 րոպե անց Հայաստանի թիմը բացել է հաշիվը, երբ Նաիր Տիկնիզյանը կարողացել է աչքի ընկնել դիպուկ հարվածով, հայտնում է Արմենպրեսը։ Տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 23-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Դելովան: Հայաստանի ազգային ընտրանին կրկին հաշվի մեջ առաջ անցավ 27-րդ րոպեին, երբ Էդուարդ Սպերցյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Երկրորդ կեսի մեկնարկում` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոններն, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վոյվոդան: Կոսովոն կարողացավ երրորդ գնդակն ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը 70-րդ րոպեին: Աչքի ընկավ Էմերլահուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում բավականին հաջող էր գործում թիմի դարպասպաահ Հենրի Ավագյանը: Կոսովոն հիմնական ժամանակին վերջին ու ավելացված ժամանակի առաջին րոպեին նաև 4-րդ ու 5-րդ անգամ գրավեց Հայաստանի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Ռահմանին: Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկանցի հունիսի 9-ին` մրցելով Չեռնոգորիայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |