Ջոն վան՛տ Սխիպ․ Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է

Ջոն վան՛տ Սխիպ․ Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է։

«Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է։ Իհարկե, հիասթափված ենք պարտությունից, բայց, ինչպես տղաներին եմ ասել, սա մի գործընթաց է, որի ընթացքում մենք պետք է առավել լավացնենք մեր խաղը»,–ասել է նա՝ անդրադառնալով օրերս Կոսովոյի թիմից ստացած խոշոր հաշվով պարտությանը, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ Ջոն վան՛տ Սխիպի՝ իհարկե, ցանկալի կլինի, որ համատեղվի դրական արդյունքն ու թիմի խաղացվածությունը:

«Իհարկե, վերլուծել ենք Չեռնոգորիայի հավաքականին և գիտենք, որ առավել հարձակողական ֆուտբոլ են դավանում: Իմ մեծագույն նպատակն է, օգնելու այն տղաներին, որոնք խաղում են ազգային հավաքականում»,- ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին մրցակցի դաշտում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---