Ջոն վան՛տ Սխիպ. Կարևոր է, որ թիմն ինչ-որ տեղ առաջխաղացում ապրեց![]() 10 հունիսի 2025 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը նշել է, որ Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը բարելավել է իր խաղը։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ հանդիպման ընթացքում ծավալվել է հավասար պայքար։ «Հավասար խաղ էր, բայց ես նաև հասկանում եմ, որ կարևոր են հանդիպումների արդյունքները: Հիմա կարևոր է նաև այն, որ թիմը ինչ-որ տեղ առաջխաղացում ապրեց»,-ասել է մասնագետը, հայտնում է Արմենպրեսը։ Մարզչի խոսքով՝ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշած Դանիել Աղբալյանը կարողացել է հաջող հանդես գալ, իսկ թիմի ավագ Վարազդատ Հարոյանը ևս լավ է գործել խաղադաշտում։ Հավաքականը Չեռնոգորիայի դեմ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, երբ կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |