Համբարձումյանը, Դաշյանն ու Չանչարևիչը կմնան «Նոայում»![]() 10 հունիսի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Նոա» ակումբը երկարաձգել է համագործակցությունը Հովհաննես Համբարձումյանի, Արտակ Դաշյանի և Օգնյեն Չանչարևիչի հետ։ Արտակ Դաշյանը միացել է թիմին 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ համալրելով երկրի չեմպիոնի ու գավաթակրի կազմը։ «Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», - ասել է Արտակ Դաշյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա արդեն հասցրել է անցկացնել 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը միացել է թիմին 2023/24 մրցաշրջանի ընթացքին։ Այդ ժամանակից ի վեր նա մասնակցել է 44 խաղի, որոնցից 17-ում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը։ «Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – ասել է Օգնյեն Չանչարևիչ։ Թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը երկու լիարժեք մրցաշրջան է անցկացրել «Նոայի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 66 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ «Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – ասել է նա։ Նախկինում ակումբը արդեն հայտնել էր նաև Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |