Կնեսսետը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրե՞նք է ընդունելու

PanARMENIAN.Net - Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման հավանականությունը բավական բարձրանում է: Այդ մասին հայտնել է «JC public relations research» ինստիտուտի տնօրեն Լեւ Սպիվակը: Նրա խոսքով, այդ հարցում հարկավոր է հաշվի առնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների միանշանակ «ջերմացումը», ինչպես նաեւ այն փաստը, որ փաստացիորեն ինքը Թուրքիան արդեն ոչ միայն չի ժխտում հայ բնակչության դեմ հանցագործությունները, այլեւ իսկապես քննարկում է խորհրդարանում ցեղասպանության մասին օրենքի ընդունման հնարավորությունը:



«Միեւնույն ժամանակ ինձ թույլ կտամ ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա: Իսկ եթե ավելի ճշգրիտ` տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ արտգործնախարարը Ավիգդոր Լիբերմանն է»,- նշել է Սպիվակը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---