Երևանում Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին նվիրված «Սիրո կամուրջ» միջոցառում կանցկացվի![]() 11 հունիսի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ժամը 19:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Այն կանցկացվի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս հուշ երեկոն, որը կընթանա բացառիկ տեսաշարերի, նշանակալի արվեստագիտական պահերի և երաժշտական կատարումների ուղեկցությամբ, կվերածվի զգացմունքներով լի խորհրդանշական ճամփորդության՝ արտացոլելով հայ-վրացական թատերական և կինեմատոգրաֆիական ժառանգությունը և հաստատված մշակութային կապերի խորությունը։ Միջոցառմանը ելույթ կունենան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերձիթելին, ճանաչված վրացական «Թատերական քառյակը», Դավիթ Մազանաշվիլու երաժշտական խումբը, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնների դերասանական կազմերը։ Երեկոն կվարեն Արաքսյա Մելիքյանը Հայաստանից և Նիկոլոզ Ծուլուկիձեն Վրաստանից։ Միջոցառումը կյանքի է կոչվում հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում և նվիրված է Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |