«Լոկոմոտիվը» հաստատել է՝ Տիկնիզյանը տեղափոխվում է «Ցրվենա Զվեզդա»![]() 12 հունիսի 2025 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվը» հաստատել է, որ ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կտեղափոխվի սերբական «Ցրվենա Զվեզդա», որի մասին լուրեր էին շրջանառվում լրատվամիջոցներում։ «Մաղթենք նրան հաջողություն։ Նա պետք է հաջողության հասնի Սերբիայում։ Նրանք խաղում են Եվրոպայում, այնտեղ նրա համար մի փոքր ավելի հետաքրքիր կլինի», - ասել է տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը, հայտնում է Match TV-ն։ Նա հավելել է, որ «եթե նրան վաճառեին ավելի լուրջ և թանկ ակումբի, դա իսկապես լավ կլիներ»։ Տիկնիզյանը Բելգրադ է մեկնելու հունիսի 21-ին։ Տիկնիզյանը Մոսկվայի ակումբում հանդես է եկել վերջին չորս տարիներին։ 26-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 33 հանդիպման՝ գրանցելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Ավելի վաղ խաղացողը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բավարարված չէ «Լոկոմոտիվում» ստացած խաղաժամանակով, ուստի մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է դիմել ղեկավարությանը՝ թույլատրություն ստանալու այլ ակումբ տեղափոխվելու։ Նրա գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է եղել մինչև 2026 թվականի ամառը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |