Հոլանդիայում բացվել է «Կոմիտաս» հայկական մշակութային միությունը

PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 30-ին Հոլանդիայում տեղի է ունեցել Զուտֆեն քաղաքի «Կոմիտաս» հայկական մշակութային միության բացման արարողությունը, որին մասնակցել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` փոխքաղաքապետի ղեկավարությամբ, քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների անդամներ, հոլանդահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Մուրատյանը:



Միջոցառումը բացվել է Զուտֆենի կաթոլիկ եկեղեցու երգչախմբի Նիդերլանդների եւ Հայաստանի ազգային հիմների կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել բոլոր հյուրերը: Նշվել է համայնքային կառույցների դերը հայ-հոլանդական մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում, առաջարկվել է աշխատանքներ սկսել Զուտֆենի եւ հայկական որեւէ քաղաքի միջեւ միջքաղաքային կապերի, այդ թվում` մշակութային հարաբերությունների հաստատման ուղղությամբ:



Ելույթներից հետո հայ եւ հոլանդացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել հայ եւ հոլանդացի կատարողներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---