ԶԼՄ․ Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին Մերձավոր Արևելքում

ԶԼՄ․ Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները դիտարկում են Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրին։

«Պատերազմը, որը սկսվել է սիոնիստական ռեժիմի ագրեսիայից, կծավալվի այդ ռեժիմի կողմից օկուպացված բոլոր տարածքներում և տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներում։ Ագրեսորները Իրանի կողմից կստանան վճռական և ընդգրկուն պատասխան», - նշել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, աղբյուրը ընդգծել է, որ «սկսված հակամարտությունը չի դադարեցվելու երեկոյան ձեռնարկված քայլերով, հարվածները կշարունակվեն»։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---