Թուրքիան բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում 2 հունիսի 2009 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծումը բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի շահերից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գենուլը Թուրք-ամերիկյան խորհրդի Վաշինգտոնում կայացած 28-րդ նիստի ժամանակ: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է 2007 թվականից եւ կողմերը համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը»: Գենուլն ընդգծել է, որ հարկավոր է ավելացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների շուտափույթ կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` հավելելով, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Թուրքիայի նախարարը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին սատարող կոնգրեսականների քանակի ավելացումը մինչեւ 125-ը, կարող է վնասել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |