Ալիևը կմեկնի Թուրքիա![]() 18 հունիսի 2025 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ : Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է «ադրբեջանական թաղամաս» անվանումով բնակելի համալիրի բացման արարողությունը, որը կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Քահրամանմարաշ քաղաքում՝ 2023 թվականի փետրվարի ավերիչ երկրաշարժից հետո, գրում է APA-ն։ Ֆահրեթթին Ալթունն ավելացրել է, որ այցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային ընթացիկ զարգացումների և թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Հունիսի 20–ին Թուրքիա կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը ևս կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |