Տիգրան Սարգսյանը եւ Սիրայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են հայ-սիրիական համագործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 2-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել են հայ-սիրիական Առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ շփումների ակտիվացումը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում մասնագիտական փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ շփումների, բիզնես ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:



Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կարեւորելով Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի առաջիկա այցը Հայաստան եւ մեր երկրում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը, խոսել է տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին, ՀՀ վարչապետին փոխանցել Սիրիայի վարչապետի հրավերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---