Գրոսի․ Իրանը կարող է ամիսների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումը զենքի համար![]() 30 հունիսի 2025 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը կարող է ամիսների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումը զենքի համար։ Դա հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Իրանի միջուկային օբյեկտներն «ամբողջությամբ ոչնչացված են»։ Ըստ Գրոսիի, ԱՄՆ հարվածներն Իրանի 3 միջուկային օբյեկտի հասցրել են լուրջ, բայց ոչ «լիարժեք վնաս», գրում է BBC-ն։ «Հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ վերացել է և այլևս ոչինչ չկա»,-ասել է Գրոսին: Իսրայելի կողմից հունիսի 13–ին իրականացված հարձակումների ու հետագայում ԱՄՆ–ի հարվածները Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի կայաններին հասված հարվածների չափը դեռ պարզ չէ: Ավելի վաղ Գրոսին ասել էր, որ Թեհրանը կարող է ունենալ «մի քանի ամսվա ընթացքում… կարող է վերականգնել մի քանի ցենտրիֆուգերի աշխատանքը»: Նա հավելել էր, որ Իրանը դեռևս ունի «արդյունաբերական և տեխնոլոգիական կարողություններ... այնպես որ, եթե ցանկանան, կկարողանան նորից սկսել դա»: Թրամփը դրան արձագանքել էր՝ հայտարարելով, որ Իրանի կայանները «լիովին ոչնչացվել են», և մեղադրել է լրատվամիջոցներին՝ «պատմության ամենահաջող ռազմական հարվածներից մեկը նսեմացնելու փորձի մեջ»: Առայժմ Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Սակայն Թրամփը նշել է, որ նա կմտածի Իրանը կրկին ռմբակոծելու մասին, եթե հետախուզությունը պարզի, որ կարող են հասնել ուրանի հարստացման մտահոգիչ մակարդակի: Թեհրանի զինված ուժերի շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին կիրակի հայտարարել է, որ Թեհրանը համոզված չէ, թե Իսրայելը կպահպանի հրադադարը: «Մենք չենք սկսել պատերազմը, բայց պատասխանել ենք ագրեսորին ամբողջ ուժով, և քանի որ լուրջ կասկածներ ունենք թշնամու՝ իր պարտավորություններին, այդ թվում նաև հրադադարին, հավատարիմ մնալու հարցում, ապա եթե կրկին հարձակվեն, պատրաստ ենք պատասխանել ուժով»,–ասել է Մուսավին՝ պետական հեռուստատեսության միջոցով: Իրանը տվել է վնասների վերաբերյալ հակասական գնահատականներ: Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ հարվածները զգալի արդյունք չեն տվել, մինչդեռ արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ հասցվել է «չափազանց և լուրջ» վնաս: Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |