Հակոբ Պետիկյան. Ազգային անբարյացակամությունն առավել հաճախ դրսեւորվում է մանկական տարիքում

PanARMENIAN.Net - Նիժեգորոդի պետական համալսարանի (ՆՊՀ) 4 ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ ազգային անբարյացակամությունն առավել հաճախ դրսեւորվում է մանկական տարիքում



«Դա կապված է նրա հետ, որ ավագ դասարաններում եւ բուհերում սովորողներն արդեն գնահատում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներին ըստ նրանց անձնային հատկությունների, այլ ոչ թե կարծրատիպերի»,- հունիսի 1-ին կլոր սեղանի ժամանակ ասել է Նիժեգորոդում Հայկական համայնքի մարզային հասարակական կազմակերպությանն առընթեր երիտասարդական բաժնի առաջնորդ Հակոբ Պետիկյանը:



Իր հերթին թաթարների տեղական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Ռենատ Իսլյամովը նշել է, որ «հանդուժողականության խնդիրը մարդկանց գլուխներում է»:



«Կան մարդիկ, որոնք շահագրգռված են երկրում մթնոլորտի ապակայունացմամբ:Նրանք հասարակությունը ներսից քանդում են»,- ասել է թաթաների ինքնավարության նախագահը: Այդ մասին հաղորդւոմ է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---