Հովհաննես Գոհարյան. Մենք Շվեյցարիա են մեկնում միայն հաղթանակի համար

PanARMENIAN.Net - Բելոռուսական «Բատեի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը լավատեսորեն է տրամադրված 2011-ի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջին երկու խաղերին Թուրքիայի եւ Շվեյցարիայի երիտասարդական հավաքականների դեմ, որոնցից առաջինի հետ հայկական հավաքականը կխաղա հուլիսի 5-ին Լիլում:



«Մենք բոլորս մեկ նպատակ ունենք` հաղթել: Բացի դրանից, մենք բոլորս գիտակցում ենք, որ այսօր ընդունակ ենք պայքարել ԵԱ-2011-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար, չնայած նրան, որ մեր առջեւ դեռ այդպիսի նպատակ չկա: Մենք Շվեյցարի ենք մեկնում միայն հաղթանակի համար: Իմ սպասումները գալիք խաղերից շատ մեծ են: Ես կցանկանայի, որպեսզի մենք այդ երկու խաղերում այնպիսի պաշար ունենանք, որպեսզի կարողանանք լավատեսորեն տրամադրվել մնացած խաղերի նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հարգենք մեր հակառակորդներին»,- կարծում է Գոհարյանը:





Նշենք, որ Գոհարյանի մասնակցության հարցն առաջիկա խաղերին հարցական էր, քանի որ բելոռուսական «Բատեում» նա հիմնականում պահեստայինների շարքում է եղել եւ խաղային փորձ չի ստացել: Գոհարյանի կարծիքով, «Բատեն» իրեն վստահում է եւ մեծ հույսեր է կապում իր հետ:



«Ես ուրախ եմ, որ «Բատեի» խաղացող եմ: Դա շատ ուժեղ թիմ է եւ իր առջեւ լուրջ նպատակներ է դնում: Չնայած նրան, որ ես դեռ տեղ չունեմ հիմնական կազմում, ինձ վստահում են: Մենք մարզիչի հետ հաճախ ենք զրուցում, եւ նա ինձ մշտապես ասում է, որ ինձ հետ մեծ հույսեր է կապում: Վերջերս ես նրան խնդրեցի երբեմն թույլ տալ ինձ հանդես գալ «Բատեի» երկրորդ թիմում, բայց նա ինձ մերժեց, ասելով, որ ես հիմնական թիմի խաղացող եմ: Իհարկե, ինձ այժմ պետք է խաղային փորձ, բայց ես դեռ սպասում եմ իմ հնարավորությանը»,- մեջբերում է Գոհարյանին ՀՖՖ պաշտոնական կայքը:



Գոհարյանը նաեւ նշել է, որ ընտրական փուլում լավ սկիզբ կլինի ոչ ոքին շվեյցարական թիմի հետ եւ հաղթանակը Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---