«Ոսկե ծիրանի» բացմանը կարմիրի փոխարեն կցուցադրվի ֆրանսիացի դիզայներների գորգը![]() 11 հուլիսի 2025 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ևս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ժամանակ ավանդական կարմիր գորգ չի լինի։ Դրա փոխարեն կցուցադրվի յուրօրինակ գորգ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2024 թվականին հրաժարվեց բացման արարողության ավանդական կարմիր գորգից։ Փառատոնի համար AHA collective-ը թողարկել էր ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու՝ արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին, գրում է Sputnik Արմենիան։ Նախորդ տարի ավանդական կարմիր գորգից հրաժարվելը և արվեստագետ Դավիթ Քոչունցի գորգին նախապատվություն տալը շատ հաջողված ծրագիր էր և մեզ որոշակի մտքեր տվեց այս տարվա հետ կապված։ Նշեմ, որ նախորդ տարի ցուցադրված Դավիթ Քոչունցի գորգերն այժմ Ֆրանսիայում են և մասնակցում են միջազգային ցուցահանդեսի»,–ասել է Տյուրսը։ Նա հավելել է, որ այս տարվա գորգը պատրաստել են ֆրանսիացի դիզայներներ Ժան-Ֆրանսուա Դինքջյանը և Էլոիզ Շաֆան՝ Normal Studio-ից։ Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը նաև ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնն իր մեջ կրում է կարևոր առաքելություն՝ նպաստելու հայ և ֆրանսիացի կինոարտադրողների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ծրագրերի խթանմանը։ Նրա խոսքով՝ այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են մի շարք հայ–ֆրանսիական համատեղ ֆիլմեր, որոնք այդ գործընկերության արդյունքն են։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |