Համլետ Մխիթարյանը կշարունակի իր կարիերան Երեւանի «Բանանցում»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը կշարունակի իր կարիերան Երեւանի «Բանանցում»: Իրանական «Ռախախանի» հետ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ Համլետ Մխիթարյանը, որը հանդես է եկել 2007-2009-ը, ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, ինչը ստիպել է ֆուտբոլիստին վերադառնալ հայրենիք:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Բանանց» ՖԱ մամլո ծառայությունը, տվյալ պահին Մխիթարյանի հայտի հարցը «Բանանցում» չի որոշվել, քանի որ պետք է սպասել տրանսֆերային պատուհանի, որը բացվելու է 2009-ի հունիսի 23-ին:



Ներկա դրությամբ Համլետ Մխիթարյանը մարզվում է «Բանանցի» հետ, բայց խաղադաշտ դուրս գալ թիմի կազմում նա չի կարող, քանի որ ի տարբերություն անցյալ տարվա փորձի, երբ ֆուտբոլիստը կարող էր հայտարարվել թիմի կազմում առաջնության ընթացքում, այս տարի հայտ կարելի է ներկայացնել միան տրանսֆերային պատուհանի ժամանակ, որը Հայաստանում աբցվելու է հունիսի վերջին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---