Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցությունների առավել բարդ փուլին է անցել

PanARMENIAN.Net - «Մենք արդեն քննարկել ենք բոլոր դյուրին բաժինները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում, այժմ մնում են կարեւորագույն հարցերը, որոնք ապագայում կարող են խնդիր դառնալ եւ Թուրքիայի, եւ Եվրոպայի համար»,-հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը:



Այժմ բանակցություններում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը, արհմիությունների մասին օրենքը: Պետնախարարը հայտարարել է նաեւ, որ քննարկվող խնդիրների թվում է նաեւ բնապահպանությունն ու հարկադրման հարցերը: «Մենք մտադիր ենք նոր բաժին բացել շրջակա միջավայրի վերաբերյալ ԵՄ-ում Շվեդիայի նախագահության օրոք»,-նշել է նա:



Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները սկսվել են 2005թ., դեռեւս քննարկվել են 35 բաժիններից տասը: Գործընթացի դանդաղեցման հիմնական պատճառը Կիպրոսի հարցն է ու Ֆրանսիայի դիրքրոշումը, որոնք դեմ են Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: Բանակցությունների ութ բաժիններ կասեցվեցին այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվում է բացել Կիպրոսի նավահանգիստներն ու օդանավակայանները:



«Մեզ համար բարեփոխումների գործընթացն առավել կարեւոր է, քան բանակցությունների համար բաց բաժինների քանակը: Եթե մենք չափից շատ ուշադրություն հատկացնենք բաժիններին, մենք թույլ կտանք Բրյուսելին անցնել մեր վրայով: Սակայն եթե մենք կենտրոնանանք բարեփոխումների վրա, ապա վերահսկողություն կլինի նաեւ Եվրախորհրդարանում»,-ասել է Բաղիսը, գրում է «Հյուրիեթը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---