Քրիստիան Բաուեր. Հայաստանի շախմատի հավաքականն առաջիկա հանդիպման ակնհայտ ֆավորիտն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի գրոսմայստեր Քրիստիան Բաուերը Հայաստանի հավաքականին (2631) համարում է Ֆրանսիայի հավաքականի (2627) դեմ արագ շախմատի ընկերական խաղի ակնհայտ ֆավորիտը, որը տեղի կունենա հունիսի 24-ին ու 25-ին Փարիզում:



«Հայաստանը բարձր վարկանիշ ունի եւ այս խաղի ակնհայտ ֆավորիտն է: Այնուամենայնիվ, նման հանդիպումներում ամեն ինչ որոշում է թիմային ոգին ու տրամադրվածությունը: Նման հանդիպումները միշտ տեսարժան են եւ հետաքրքիր ինչպես շախմատիստների, այնպես էլ հանդիսատեսի համար, առավել եւս, որ արագ շախմատի ընթացքին շատ հետաքրքիր է հետեւել»,-մեջբերում է Բաուերին Chessdom.com-ը:



Այս հանդիպումն առաջինը կլինի Բաուերի համար «French Top 16»-ում հաջող ելույթից հետո, որտեղ նա օգնեց իր թիմին զբաղեցնել 5-րդ տեղը:



Հայաստանի հավաքականը կներկայացնեն օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը (2754), Վլադիմիր Հակոբյանը (2627), Գաբրիել Սարգսյանը (2660), Տիգրան Պետրոսյանը (2600) եւ Արտաշես Մինասյանը (2566):



Ֆրանսիայի համար հանդես կգան Մաքսիմ Վոշյե-Լագրավը (2684), Լորան Ֆրեսինեն (2664), Ժոել Lյոթեն (2657) ու Քրիստիան Բաուերը (2605):
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---