Սարգսյանն անձամբ շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին 500 մլն դոլարի համար 5 հունիսի 2009 - 00:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է. «Վերջերս մենք շատ հանդիպումներ ենք ունեցել, եւ ես գտնում եմ, որ դա օգտակար է ռուս-հայկական համագործակցության զարգացման, անձնական հարաբերությունների զարգացման համար: Դա ուղղակի նպաստում է կոնկրետ հարցերում հասցեագրված որոշումների ընդունմանը: Եվ այսօրվա հանդիպումը, հուսով եմ, եւս խթան կհանդիսանա մի շարք թեմաների, մի շարք հարցերի համար, որոնք մենք Ձեր հետ կքննարկենք: Մեր օրակարգն ինչպես միշտ բավական լայն է` կխոսենք տնտեսության, այն նախագծերի մասին, որոնք կապում են մեր պետություններին, կխոսենք հումանիտար ոլորտի մասին, տարածաշրջանային հարցերի մասին` կարծիքներ կփոխանակենք ամենազգայուն ու կարեւոր թեմաների շուրջ: Իսկ ընդհանուր առմամբ, անշուշտ, մենք առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ ունենքն, որոնք զարգացնելու ենք նաեւ հետագայում»: Իր հերթին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել` Հայաստանին 500 մլն դոլարի վարկ տրամադրելու համար, որոնք թույլ կտան երկրին էապես հաղթահարել ճգնաժամի բացասական հետեւանքները: «Անշուշտ, մեր առաջին հանդիպումից հետո մենք մեր ռուս գործընկերների հետ աշխատել ենք այն պայմանավորվածությունների կատարման վրա, որ ունեինք: ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ մենք աշխատել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Մենք համառորեն ուղիներ ենք որոնում, որ թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իր բուն հայրենիքում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Մի քանի օրից Մոսկվայում կբացվի ՀԱՊԿ հերթական նստաշրջանը, մենք պետք է հերթական քայլերն անենք հավաքական ուժերի կայացման ուղղությամբ, այդ թվում արագ արձագանքման ուժերի ուղղությամբ: Դուք գիտեք, թե որքան ենք մենք գնահատում մեր դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, եւ մենք մտադիր ենք խորացնել մեր համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում` քաղաքական, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում: Մենք, անշուշտ, տրամադրված ենք դրան»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |