«Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորը ԵԽԽՎ-ում բողոքում է պաշտոնական Երեւանից

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավար Սերխի Խոլոավթիին նամակ է հղել, որում դժգոհություն է հայտնել Հայաստանի կողմից ԵԽԽՎ խորհրդատվությունները կատարելու վերաբերյալ: «Հայաստանի Գլխավոր դատախազությունը եւ դատական մարմինները չկարողացան արդար դատավարություն կազմակերպել մարտի անկարգությունների գործով, որոնց ժամանակ զոհվեց 10 հոգի եւ ավելի քան 200-ը վիրավորվեցին: Ավելին, հանրապետության իշխանությունները չեն ցանկանում այդ ողբերգական իրադարձությունների շուրջ լուրջ հետաքննություն անցկացնել»,- նշվում է հայ խորհրդարանականի նամակում:



Զարուհի Փոտանջյանի նամակում բերվում են դատական գործերի վճիռների օրինակներ ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ, որոնք կայացվել են միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա: Նա նաեւ հիշեցնում է, որ ՀՀ նախագահը մինչեւ հիմա չի օգտագործել մարտի անկարգությունների վերաբերյալ համաներում հայտարարելու իր սահմանադրական իրավունքը, ինչպես դա առաջարկվում է ԵԽԽՎ խորհրդատվության մեջ, որը մշակվել է N 1643 բանաձեւի հիման վրա:



Ավարտելով իր նամակը` Զարուհի Փոստանջյանը նշում է, որ «ՀՀ Ընտրական օրենսգրքի անկատարությունը, ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնությունը, մամուլի ազատության բացակայությունն ու ցույցերի եւ երթերի անցկացման սահմանափակումը Հայաստանի համար հիմք են ստեղծել Երեւանի Ավագանու խորհրդի անարդար, անհավասար եւ ոչ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---