Երեւանում տեղի է ունեցել «Ջոն Կիրակոսյան. Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել «Ջոն Կիրակոսյան. Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է անվանի պատմաբանի եւ քաղաքական գործչի` Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի կապակցությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր` հունիսի 5-ին, Հայաստանի Ազգային գրադարանում:



ԳԱԱ եւ Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի կողմից հրատարակված գրքի մեջ մտնում են փաստաթղթեր, նամակներ, հուշագրեր, հեռագրեր, անձնական հիշողություններից հատվածներ, նշումներ, պատմվածքներ եւ էսսեներ` գրված Ջոն Կիրակոսյանի կողմից կամ հասցեագրված նրան:



«Գիրքը կարեւոր է ոչ միայն նրանով, որ ներկայացնում է Ջոն Կիրակոսյանի աշխարհն ու գործունեությունը, նաեւ Կիրակոսյանի փոխհարաբերությունների հիանալի պատմական արտացոլում է ինչպես խորհրդային մարդկանց, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- շնորհանդեսի ժամանակ գրքի մասին իր տպավորություններով կիսվել է պատմաբան, Ջոն Կիրակոսյանի ընկեր Վլադիմիր Բարխուդարյանը:



Գրքի տպաքանակը, որը հրատարակվել է պետպատվերով, կազմում է 500 օրինակ: Գրքի շնորհանդեսի ժամանակ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը պատմաբանին շնորհել է Հակոբ Մեղապարտի անվան շքանշան, որը հանձնվել է «Ջոն Կիրակոսյան. Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի խմբագիր, Ջոն Կիրակոսյանի որդի Արման Կիրակոսյանին:



Ջոն Սահակի Կիրակոսյանը ծնվել է 1919-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալասրանաի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետեւ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը: Սկսած 60-ականներից` Ջոն Կիրակոսյանը զբաղվել է Արեւմտյան Հայաստանի պատմության ամենաբարդ խնդիրներով` քայլ առ քայլ բացահայտելով Հայկական հարցի պատմության քիչ ուսումնասիրված եւ ստվերային կողմերը, որին նվիրել է իր հետագա ողջ կյանքը:





Ջոն Կիրակոսյանի քաղաքական հայացքները սկսել են զարգանալ 60-ականների վերջում խրուշչովյան տաքացման ժամանակ: Պատմաբանի գործունեությունն ուղորդվել է ոչ միայն պատմական արժեքների ստեղծմանը, այլ նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսության զարգացմանը: Արդյունքում ծնվել են աշխատանքներ, որոնք նվիրված են հայ ժողովրդի նոր եւ նորագույն պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, Հայկական հարցին: 1960-1969-ը Ջոն Կիրակոսյանը զբաղեցրել է Հայաստանի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 1957-1985-ը եղել է Հայաստանի ԽՍՀ արտգործնախարարը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---