Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում![]() 8 օգոստոսի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Time ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ այլևս չի դիտարկում նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու հնարավորությունը։ «Ոչ, ես հիմա այլևս չեմ նախատեսում, այլևս չեմ նախատեսում», — պատասխանել է նա, գրում է Gazeta.ru-ն։ Ավելի վաղ Լուկաշենկոն նշել է, որ «մի փոքր երկար է մնացել իշխանության»՝ ղեկավարության փոփոխությունը նախապատրաստելու համար։ Նրա խոսքով՝ նոր սերունդը վերջապես իշխանության է գալու, սակայն «անհրաժեշտ է դիտարկել և եզրակացություն անել, թե ինչի է ունակ մեր երիտասարդությունը»։ Նա նաև ընդգծել է, որ Բելառուսի ներկայիս իշխանությունները «սիրում են իրենց երկիրը, ցանկանում են պահպանել իրենց երկիրը արդեն ոչ այնքան իրենց, որքան իրենց երեխաների համար»։ Լուկաշենկոն ասել է նաև, որ չի տեսնում իր կրտսեր որդի Նիկոլային երկրի խոշոր քաղաքական գործիչների շարքում և խնդրել է նրան չանվանել իր հետնորդ, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ոչ, նա ժառանգ չէ։ Ես այդպես էլ գիտեի, որ դու ուզում ես այդ մասին հարցնել։ Ոչ, ոչ։ Դու նրան հարցրու, կարող ես նրան շատ ուժեղ վիրավորել դրանով»,–ասել է նա։ Լուկաշենկոյի խոսքով՝ Նիկոլայը «որոշ չափով ընդդիմադիր է», թեև աջակցում է իր գործունեությանը, «հասկանում է, ամեն ինչում կողմնորոշվում է»։ Այս տարվա հունվարի 27-ին Լուկաշենկոն կրկին հաղթանակ է տարել Բելառուսի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 86.82 տոկոսը։ 70-ամյա քաղաքական գործիչը Բելառուսի առաջին և առայժմ միակ նախագահն է, ով այս պաշտոնը զբաղեցնում է անընդմեջ 1994 թվականի հուլիսի 20-ից։ Իր ղեկավարության ընթացքում նա մասնակցել է 1994, 2001, 2006, 2010, 2015, 2020 և 2025 թվականների նախագահական ընտրություններին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |