Fitha ֆիլմի հեղինակը մտել է Եվրախորհրդարան 6 հունիսի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Fitha ֆիլմի հեղինակը` հոլանդական ծայրահեղ աջակողմյան Ազատություն կուսակցության առաջնորդ Գեերտ Վիլդերսը, Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ ձեռք է բերել էլեկտորատի 17 տոկոս աջակցությունը: Ընտրաթերթիկների 99.7 տոկոսի մշակումից հետո Ազատություն կուսակցությունը Եվրախորհրդարանում Նիդերլանդներին հատկացված 25 տեղերից ստացել է 4-ը: Գեերտ Վիլդերսն ընտրություններում երկրորդն է, նրանից առաջ են միայն քրիստոնյա դեմոկրատները (վարչապետ Բալկենենդեի կուսակցությունը): Իշխող կոալիցիայում նրանց գործընկերներն են տեղական լեյբորիստները, որոնք ընտրությունների արդյունքում միայն երրորդն են : Եվրահանձնաժողովը վրդովված է նրանից, որ երկրի իշխանությունները հրապարակել են ընտրությունների արդյունքները մինչեւ ԵՄ տարածքում ընտրական մարաթոնի ավարտը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է. «Բրյուսելը բացատրություններ է պահանջելու հոլանդական իշխանություններից: Մեզ հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունեցել հինգշաբթի օրը ընտրատեղամասերի փակումից հետո: Բացատրություններ ստանալով մենք կարող ենք ասել, խախտել է արդյոք երկիրը ԵՄ օրենսդրությունը, թե ոչ», հաղորդում է EuroNews-ը: Համաձայն օրենքի, ԵՄ երկրները չպետք է հրապարակեն ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական տվյալներ մինչեւ ԵՄ վերջին ընտրարտեղամասի փակումը` կիրակի ժամը 22.00-ը: Հոլանդական իշխանությունները պանդում են, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալներն ընտրությունների մասին ընդամենը նախնական տեղեկություններ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |