ԱԻԲԱ-ի նախագահ. Երեւանում կայացած աշխարհի առաջնությունը լավագույնն էր նախկինում կայացած բոլոր առաջնություններից 6 հունիսի 2009 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նախագահ Չինգ Կու Վուն գտնում է, որ 2009թ. մայիսի 23-30-ը Երեւանում կայացած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն աննախադեպ էր ԱԻԲԱ-ի պատանեկան առաջնությունների պատմության մեջ: Այդ մասին ասվում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանին հասցեագրված նամակում, որտեղ նաեւ շնորհավորանքներ կան Հայաստանի հավաքականի զգալի հաջողության կապակցությամբ: «Պարոն Մուրադյան, շնորհավորում եմ աշխարհի առաջնության գերազանց կազմակերպման ու անցկացման կապակցությամբ, որն անկասկած լավագույնը դարձավ երբեւէ անցկացված առաջնությունների թվում: Ես շատ լավ եմ հիշում 2008թ. հունիսը, երբ ձեր ֆեդերացիան առաջարկեց աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնել եւ երկու ամիս անց ձեր թեկնածությունը միաձայն հավանության արժանացավ: Մեկ տարվա ընթացքում դուք կարողացաք փայլուն կերպով նախապատրաստվել առաջնությանը եւ գրանցել մասնակիցների ռեկորդային քանակ: Ինձ հաճույք պատճառեց նաեւ այն, որ պատվավոր հյուրերի թվում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասվում է նամակում: ԱԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է Մուրադյանին նաեւ հայ բռնցքամարտիկների առաջին մեծ հաջողության կապակցությամբ, որոնք ընդհանուր առմամբ յոթ մեդալ նվաճեցին, այդ թվում նաեւ Կորյուն Սողոմոնյանի (46կգք/կ) ոսկե մեդալը: «Այդ երիտասարդ բռնցքամարտիկները կամքի ուժ դրսեւորեցին եւ բարձր մակարդակ ցույց տվեցին ամբողջ առաջնության ընթացքում: Նրանք արժանի են այդ մեդալներին: Դա վկայում է նաեւ այն մասին, որ ձեր երկրում ամեն ինչ արվում է բռնցքամարտի զարգացման համար: Ես հուսով եմ, որ ապագայում Հայաստանում կանցկացվեն նաեւ ԱԻԲԱ-ի համար մեծ նշանակություն ունեցող այլ մրցաշարարեր»,-ասվում է ԱԻԲա-ի նախագահի նամակում: Նշենք, որ նախկինում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է հայտ ներկայացնել 2010թ. Եվրոպայի առաջնության անցկացման համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |