ԱՄՆ նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-8-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դմիտրի Մեդվեդեւի հրավերով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, նախագահները քննարկելու են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ էներգետիկ խնդիրներ: Այցի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:



Ենթադրվում է, որ այդ օրերին Մոսկվա է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:



Նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---