ՀՖՖ․ «Հանրապետականը» պատրաստ է Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին հյուրընկալելու

ՀՖՖ․ «Հանրապետականը» պատրաստ է Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին հյուրընկալելու

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնն ամբողջությամբ պատրաստ է հյուրընկալելու Պորտուգալիայի և Իռլանդիայի ազգային հավաքականներին։

Նշվում է, որ բոլոր տեխնիկական, անվտանգային և ենթակառուցվածքային պայմանները համապատասխանեցվել են միջազգային պահանջներին՝ ֆուտբոլային հանդիպումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ ՈւԵՖԱ–ի պատվիրակը շրջայց է կատարել մարզադաշտում

Մարզադաշտի խոտածածկը վնասվել էր Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո։

Նախախաղային մարզումները կանցնեն Ֆուտբոլի ակադեմիայում։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---